Տարեց կնոջը կորցրել են հիվանդանոցում ու գտել անհավանական վայրում

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Բուլղարիայի հիվանդանոցներից մեկում։ Տեղի 70-ամյա բնակչուհի Ասենկա Խրիստովան կորել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով բուժզննում անցնելու համար։ Երբ նրա դուստրը չի կարողացել կապ հաստատել մոր հետ, անհանգստացել և ոստիկանություն է դիմել։ Տատիկին 6 ժամ փնտրել են ողջ հիվանդանոցի տարածքում և արդյունքում գտել են պատահաբար՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի կաբինետի մոտով անցնելիս։


Պարզվել է, որ բժիշկի օգնական Կամելիա Կրաստևան կնոջն ուղղորդել է սարքի մեջ, ֆիքսել նրան, փակել դուռը և գնացել՝ բժշկին կանչելու։ Ճանապարհին նա շեղվել է և մոռացել տարեց կնոջ մասին։

Հիվանդանոցում ասում են, որ կնոջ՝ սարքի մեջ այդքան երկար մնալը որևէ կերպ չի անդրադարձել վերջինիս առողջության վրա, քանի որ սարքը միացված չի եղել։ Տարեց կնոջ բարեկամները համոզված են, որ թոշակառուն ծանր սթրես է տարել և մտադիր է դատի տալ բուժհաստատությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: