«Մայրո»․ անկրկնելի պրեմիերա՝ Սոնա Ռուբենյանից և Գարիկից․ անպայման դիտեք

Շլացուցիչ Սոնա Ռուբենյանը և անկրկնելի Գարիկ Պապոյանը պրեմիերա են ներկայացրել՝ «Մայրո»։ Կոլորիտային տեսահոլովակի գործիքավորումը և կիթառը՝ Գարիկի, երաժիշտներ՝ Դավիթ Պարոնիկյան, Դավիթ Գևորգյան։ Ռեժիսորը Արման Սարգսյանն է, միքսը՝ նույնպես Գարիկի։

Հիանալի տեսահոլովակը զարդարում է գեղեցկուհի Սոնան, որն իր ձայնային տվյալներով ապշեցնում է բոլորին։ Նա պարզապես հիանալի է կատարում իր երգը, որը շշմեցնում է իր անզուգական կատարողական արվեստով։

Ռետրո ոճի նկարահանումներն իրապես անկրկնելի են դարձնում տեսահոլովակը՝ ոճային ու տեսաընկալման տեսանկյունից։ Գարիկն իր հիասքանչ նվագակցուցյամբ զարդարում է այն՝ էլ ավելի ընդգծելով Սոնայի վոկալային ճոխ տվյալները և ապշեցուցիչ ոճայնությունն ու գեղեցկությունը։

Հատկապես հետաքրքիր է տեսահոլովակի մի քանի պահերին տեսնել բոլորին ավանդական տարազով։ Հերթական անգամ ապացուցվում է՝ Սոնային էլ, Գարիկին էլ տարազն անչափ սազեկան է ու նրանց կերպարին համահունչ՝ առավել ևս եր խոսքը «Մայրո» երգի մասին է, որը, վստահաբար, կարժանանա երկրպագուների հավանությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!