Ինձ բզիկ-բզիկ կանեն, եթե ինձ չվստահեք․ ո՛չ փող ունեմ, ո՛չ էլ օլիգարխիա․ Փաշինյան

Այսօրվանից Ն. Փաշինյանն իր ամբողջական թիմի հետ սկսել է լայնածավալ քարոզչական գործընթաց: Նա Կապանում ելույթներ է ունեցել ժողովրդի հետ, պատմել իր ծրագրերի ու առաջիկա նպատակների համար: Նա հստակորեն նշել է այն գաղափարը, որ ցանկանում է հայաստանցի քաղաքացուն տեսնել ոչ թե տնվորի, այլ տանտիրոջ կարգավիճակում:

Ն. Փաշինյանը արձանագրել է կարևորագույն ճշմարտությունը. ինքը հզոր է ժողովրդական աջակցության շնորհիվ, այլապես նրան հիմա վաղուց, այսպես ասած, բզիկ-բզիկ էին արել: Դա նշանակում է, որ ներկայումս իշխանությունը ոչ թե իրենը՝ Փաշինանինն է, այլ ժողովրդինն է: Այստեղից էլ Փաշինյանը բխեցնում է առաջիկա փոփոխությունների հանրաքվեն, որը գալու է ամրապնդելու ժողովրդական կամքը:


Ն. Փաշինյանը հիշեցրել է իրենց գլխավոր նպատակակետի մասին. հաստատել այնպիսի համակարգ, որտեղ ի վերջո բոլոր ղեկավարող անձիք հստակորեն կընդունեն այն փաստն ու հանգամանքը, որ իրենք լոկ կատարողներ ու ծառայողներ են ժողովրդական կամքի, ովքեր ժամանակավորապես կոչված են լուծելու ժողովրդական խնդիրները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: