Աստղաբան Լյուսյա Հակոբյանը կրկին խոսել է սպասվելիք իրադարձությունների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ

Հ. Ղուշչյանը սովորության համաձայն կրկին հյուր է հրավիրել աստղաբան Լյուսյա Հակոբյանին: Յուրաքանչյուր հարցազրույցին հաջորդած արձագանքները ամեն անգամ ստիպում են հաղորդավարին կրկին հրավիրել աստղաբանին, քանզի նրա խոսքի կարիքը շատերն են զգում:

Լ. Հակոբյանը, սպիտակյան երկրաշարժի մասին խոսելիս, նշում է, որ անհեթեթ է համարում այն տեսակետը, թե դա արհեստածին էր: Նա դա պարզապես աղետ է համարում:

Հայտնի վիրուսի հետ կապված լարված և խուճապային իրավիճակի մասին խոսելիս՝ աստղաբանը իրավիճակը համեմատում է ճուտիկի հեքիաթի հետ, որտեղ ճուտիկը վախենում է աշխարհի փուլ գալու համար:

Լ. Հակոբյանը կարծում է, որ բոլոր մարդիկ էլ նվեր են ի վերուստ, հատկապես վարչապետը: Նա նշում է, որ այն, ինչ սահմանված էր ի վերուստ, վարչապետն արդեն իրականացրել է՝ մաքրելով դաշտը:


Կենցաղային և միջանձնային հարաբերությունների համատեքստում առաջիկա ամիսներին ավելանալու են դավաճանությունների և բաժանությունների թիվը: Լ. Հակոբյանը մտահոգված է ոչ միայն ընտանեկան դավաճանությունները, այլև քաղաքական և ընկերական հարաբերություններում առկա դավաճանությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: