Ապշեցուցիչ․ Գոհար Ավետիսյանը ցուցադրել է տաքսիստ ամուսնուն

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն անձնական կյանքից քիչ է խոսում։ Մինչև վերջերս նա հետևորդների հետ միայն աշխատանքով էր կիսվում՝ ինստագրամյան էջում տեղադրելով դիմահարդարմամբ լուսանկարներ։ Սակայն մեկ ամիս առաջ Գոհարն իր 7 միլիոնանոց լսարանին հիասքանչ լուր է հայտնել․ նա ամուսնացել է ու արդեն հղի է։ Երկրպագուները մեկնաբանություններում միանգամից սկսել են քննարկել, թե որքան է նրա հղիության ժամկետն ու ով է ամուսինը, չէ որ կեսի դեմքը նա չէր ցուցադրում։


Սակայն ինտրիգը երկար պահել չկարողացավ, և իր էջում տեսանյութ տեղադրեց՝ ապագա երեխայի սեռը որոշելու երեկոյից, որի ընթացքում պարզվեց՝ զույգը որդի է ունենալու։


«Հիմա ավելի անհամբեր եմ սպասում քեզ հետ հանդիպմանը, իմ սե՛ր»,- նշել է Գոհարը։


Նշենք՝ Գոհարի ընտրյալը ծնունդով Արմավիրից է, որոշ ժամանակ տաքսիստ է աշխատել, սակայն հիմա նախընտրում է մնալ աստղային կնոջ ստվերում և հայտնի չէ՝ ինչով է զբաղվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: