«Մամա»․ անչափ հուզիչ պրեմիերա՝ փոքրիկների կատարմամբ

Մարտի 8-ի ջերմ ու բարի խորհրդով նոր պրեմիերա է ներկայացրել Dominoproduction-ը` նվիրված աշխարհի ութերորդ հրաշալիք՝ մեր հոգատար ու սրտացավ, մեր ամենաբարի և ամենալավ խորհրդատու մայրերին: Dominoproduction-ը ստացել է բացառիկ իրավունք Mamamusic.ua-ից` պատրաստելու և ներկայացնելու «Плакала» երգի հայերեն տարբերակը:

Տեսանյութը հրապարակվել է մարտի 7-ին, բայց պետք է տեսնեք, թե փոքրիկներն իրենց հրաշագեղ, մաքրամաքուր ձայնային տվյալներով, ինչ լավ են կարողացել կատարել իրենց առջև դրված մեծ պատախանատվությունն ու երգել «Մամա» խորագրով այս հիասքանչ կատարումը:

Պետք է նաև նշել, որ փոքրիկներին հաջողվել է հուզմունք առաջացնել հանդիսատեսի մեջ, որոնց վառ ապացույցն էլ մեկնաբանություներ դաշտում հազարավոր հանդիսատեսից թողնված գրառումներն են: Հրաշալի աշխատանք է ներկայացված, իսկ ավելի հրաշալին այն է, որ մենք այս գեղեցիկ կատարումը մեծաքանակ փոքրիկների շուրթերից ենք լսում՝ այսքան անկեղծ և այսքան մաքուր:

Սոցցանցերում տեսանյութի հրապարակման գրառումները բոլորն սկսվել են հետևյալ տողերով. «Ք՜եզ, որ ժպտաս, մա՜յրիկ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: