Իրանում հայտնի վիրուսի տարածման պատճառով խաթարվել է բնականոն կյանքը: Այստեղ հնարավորինս ինտենսիվ են աշխատում բոլոր ստորաբաժանումները. բժիշկները, բոլոր հասարակական վայրերը ախտահանող անձնակազմը, կամավոր բնակիչները և այլք:
Բայց տարօրինակ կերպով այստեղ մահերն օրեցօր շատանում են: Օրերս վիրուսից մահացել էր նաև Իրանի խորհրդարանի պատգավոր Ֆաթիմա Ռահբարը: Նրա թաղման նկարները տարածվել են համացանցում, որտեղ երևում է, որ բոլորը հիմնականում պաշտպանիչ դիմակներով են:
Համացանցում իրանահայ օգտատեր Ջորջ Աբրահամյանը տարածում է Իրանի հասարակական վայրերի այն նկարները, որոնք պատկերում են նախկին Իրանը՝ մինչ կորոնավիրուսը:
Նա հին նկարները համադրում է ներկայիս իրավիճակի հետ ու մեծ ցավով նշում ընդամենն օրերի ընթացքում երկրում տեղի ունեցած փոփոխությունները:
Լուսանկարներում տարբերություններն ակնառու են և մտահոգիչ: Տվյալ նկարում պատկերված է թեհրանյան շուկան նախկինում և հիմա:
Իրավիճակը առանձնապես մտահոգիչ է Իրանի Ռաշթ քաղաքում: Ըստ տեղեկությունների այստեղ մահացած մարդկանց թիվը հասել է գրեթե 200 հոգու: