Այսօր մեր հպարտություն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրամարտի աստղ Հակոբ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Հայ ազգի պարծանքը դարձավ 23 տարեկան։
Այս օրերին մեր չեմպիոնը նախապատրաստվում է Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ մեծահասակների շրջանում։ Մեր տաղանդն ամեն ինչ անելու է չեմպիոնական իր հզորագույն տիտղոսը պաշտպանելու համար։ Նա պետք է կրկին ապացուցի բոլորին՝ լավագույն է հին մայրցամաքի բոլոր մարզիկներից ու իր քաշային կարգում ամենահզորն է ու իր նման տոկուն բազուկներ ոչ ոք չունի։
Չմոռանանց՝ սեպտեմբերին էլ Հակոբն աշխարհի չեմպիոն էր հռչակվել՝ կրկին անգամ ապացուցելով, որ ուժեղն է ոչ միայն եվրոպական մրցասպարեզում, այլև համաշխարհային հարթակում։
Իրապես, անչափ հաճելի է տեսնել մեր հզոր հայորդու հաջողությունները, հպարտանալ նրա բազկի ուժով ու նմաճած մեդալներով։ Անբացատրելի զգացում է յուրաքանչյուր հայի համար լսել օրհներգը ու տեսնել մեր չեմպիոնների բարձրացրած դրոշները։