Այսօր լրանում է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի ծննդյան երեսունյոթամյակը: Լենա Նազարյանի ծննդյան օրվա մասին տեղեկացնում է նրա գործընկերը և կուսակիցը՝ Ալեն Սիմոնյանը: Նա սոցցանցային գրառմամբ տեղեկացրել է, որ Լենա Նազարյանի ծննդյան օրն է, շնորհավորել է նրան, գնահատել նրա մարդկային բարձր հատկանիշները, սկզբունքայնությունը, ազնվությունը և այլ արժեքավոր որակներ:
Լենա Նազարյանը մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիներին աշխատել է տարբեր հետազոտական լրագրողական կենտրոններում, հայկական և ամերիկյան մասնագիտական վերապատրաստման դասընթացների:
Ժամանակին ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, նախաձեռնություններին, ծրագրերին:
Այժմ Լենա Նազարյանը ԱԺ-ում է, ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Նա զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ: Նա ունի բավականին սկզբունքային քաղաքական գործչի համբավ, հարգված է իր գործունեության ոլորտում: