«Բախտը իմ»․ Էրիկ Կարապետյանի շնորհավորանքն ու պրեմիերան

Երիտասարդ սիրված և ճանաչված երգիչ Էրիկ Կարապետյանը սոցկայքերի իր էջերում հետևորդներին է ներկայացրել «Բախտը իմ» երգի պրեմիերան: Երաժշտության հեղինակը Նարի Հարությունյանն է, որը նաև Գրիգոր Կյոկչյանի հետ միասին երգի խոսքերի հեղինակն է հանդիսանում, գործիքավորումն էլ KarenSevak փրադաքշնի կողմից:

Էրիկ Կարապետյանը, իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակելով նոր տեսահոլովակը, այն մակագրել է. «Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ կանայք և աղջիկներ Մարտի 8-ի կապակցությամբ և այս երգը սիրով նվիրում եմ Ձեզ»:

Նշենք նաև, որ տեսահոլովակը մեկ օրվա ընթացքում արդեն իսկ արժանացել է երկրպագուների մեծաքանակ հավանումների և ստացել շատ մեկնաբանություններ: Էրիկը, ինչպես միշտ, իր տարբերվող և յուրօրինակ ոճով է ներկայացել նոր տեսահոլովակում:

Սիրառատ և նրբանկատ Էրիկը երգն այնքան քաղցր տոնայնությամբ է երգում, որ լսելիս, համոզված եմ, գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի անկեղծ ժպիտներ է պարգևելու: Էրիկն երգում ասում է. «Սիրտն իմ քո սրտին թող միանա, քո սիրուց որ լիանա» և հավելում. «Գտա իմ սիրո երջանկությունը, մեկն է սրտիս ցանկությունը, որ լինես երջանիկ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: