Գեղեցկադեմ երգչուհի Իրինա Հարությունյանը կրկին նոր տեսահոլովակ է հրապարակել, որում հանդես է եկել երեք տարբեր կերպարներով, որոնք իրենց գեղեցկությամբ չեն զիջել միմյանց: Իրինա Հարությունյանը մոտ օրերս մեծ ակտիվություն է սկսել վարել համացանցում, ինչն էլ արժանացել է երկրպագուների մեծածավալ ուշադրությանը, և շատ կարճ ժամանակում նրան հաջողվել է ունենալ երկրպագուների մեծ բանակ:
Գեղեցկադեմ երգչուհին, իր երկրպագուներին սպասեցնել չի սիրում, այդ պատճառով էլ մեծ հաճախականությամբ է երկրպագուների իր մեծ բանակին ներկայացնում նոր տեսահոլովակներ, որոնք էլ ամեն անգամ մեկը մյուսին չզիջելով ցնցում են համացանցը:
Երգչուհին բացի իր հրաշալի տեսահոլովակների հրապարակումներից, իր ինստագրամյան էջում նաև գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում, որոնք մեծածավալ մեկնաբանությունների են արժանանում:
Այս անգամ երգչուհին նոր տեսահոլովակ է հրապարակել, որն անվանել է «Մարդամեկին», և որում նա ավելի քան շքեղ կերպարանքով է ներկայացել։ Երաժշտության հեղինակ Վահե Ալեքսանյանի և խոսքերի հեղինակ Մհեր Պետրոսյանի հետ միասին տարված մեծածավալ աշխատանքի արդյունքում նրբադեմ Իրինա Հարությունյանը կարողացավ ներկայացնել շքեղ տեսահոլովակը։