Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի գեղասահորդուհի Ելենա Իլյինիխը մայր է դարձել։ 25 ամյա գեղեցկուհին սիրելիին՝ 30 ամյա պարուսույց և պարող Սերգեյ Պոլունինին փոքրիկ հրաշք է պարգևել հունվարի 16-ին, սակայն այսքան ժամանակ թաքցրել է այդ փաստը։
«16.01.20. այս ամսաթիվը կյանքիս ամենակարևորն է դարձել։ Այդ օրվանից սկսած իմ և Սերգեյ Պոլունինի ձեռքերում ողջ Աշխարհն է։ Շնորհակալ ենք մոլորակին՝ իսկական հրաշքի համար, որը մեզ հետ կատարվեց։ Բոլորին համերաշխություն, սեր և բարություն»,- նշել է չեմպիոնուհին՝ որևէ մանրամասներ չհայտնելով երեխայի սեռի կամ անվան մասին։
Ելենան հրապարակել է Սերգեյի հետ լուսանկար, որի վրա պատկերված է կիսաթափանցիկ զգեստով, որն ընդգծում է նրա կլորիկացած փորիկը։ Իր հետաքրքիր կարգավիճակը Ելենան թաքցնում էր բոլորից։
Նշենք՝ Իլյինիխն օլիմպիական խաղերի չեմպիոնուհի է դարձել 2014ի Սոչիի օլիմպիական խաղերին՝ խմբային մրցաշարում աննման պար ցուցադրելով սառույցի վրա։