Իվանովոյի բնակչուհին ամուսնության առաջարկություն է արել Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չամուսնացած կարգավիճակը չի դադարում զավեշտալի պատմությունների պատճառ դառնալ։ Այս անգամ առաջին տիկին չունենալու հանգամանքը հիշել են Իվանովո քաղաքում, որտեղ նա աշխատանքային այցով էր գտնվում։ Մանկական պոլիկլինիկան այցելելու ընթացքում տեղի բնակչուհիներից մեկն ամբոխից ամուսնության առաջարկություն արեց նախագահին․ «Ամուսնացեք ինձ հետ»։ Նախագահն ուշադրություն է դարձրել նրա վրա և խոսել։ Նրանք մի քանի տող փոխանակեցին, ինչից հետո աղջիկը շնորհակալություն հայտնեց նրան։

Ավելի ուշ Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկնաբանել է նա․ «Չեմ ուզում հասարակ բաներ ասել, բայց չեմ կարող հեռվանալ այս ամենից։ Իվանովոն միշտ անվանել են հարսնացուների քաղաք, և այսօր էլ ես համապատասխան առաջարկություն ստացա այստեղ։ Կարծում եմ՝ տեսախցիկներն աշխատում էին»,- նշել է նախագահը։

Հիշեցնենք՝ 2013-ի հունիսին Պուտինն ամուսնալուծվել է կնոջից՝ 30 տարվա ամուսնությունից հետո։ Ավելի ուշ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է այդ լուրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: