Բացառիկ. Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ կանխել է Հաղթանակի կամրջից քաղաքացու նետվելու փորձը

Նյու Մեդիա լրատվամիջոցը տեղեկացնում է, որ քիչ առաջ արտասովոր դեպք է գրանցվել Հաղթանակի կամրջի մոտ: Մի քաղաքացի ցանկացել է իրեն ցած գցել կամրջից: Դեպքի վայր են եկել բոլոր համապատասխան օրգանների ներկայացուցիչները, նմանօրինակ դեպքերի ժամանակ պատասխանատու անձիք:

Այդ պահին պատահանականության սկզբունքով այդ տեղով անցել է վարչապետ Ն. Փաշինյանը: Նա կանգնեցնել է տվել մեքենան, իջել, որ հասկանա, թե ինչ է կատարվում:

Պարզվել է, որ քաղաքացիներից մեկը ցանկանում է իրեն ցած նետել կամրջից, իսկ համապատասխան մարմինների ներկայացուցիչները փորձում են նրան հետ պահել այդ ճակատագրական քայլից: Քաղաքացին հատած է լինում կամրջի ամենավտանգավոր եզրագիծը:

Ն. Փաշինյանը մոտեցել, երկար զրուցել է քաղաքացու հետ և նրան համոզել հետ վերադառնալ անվտանգ գոտի: Փաշինյանը քաղաքացում առաջարկել է իր մեքենայով գնալ: Նրանք միասին հեռացել են կառավարական մեքենայով:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: