Տեսեք՝ ինչպես է Սիլվի Բարկովան հնդկական պարում (տեսանյութ)

Նրբադեմ Սիլվի Բարկովան մի քանի ամիս հայրենիքում բնակություն հաստատելուց հետո հետ է վերադարձել ամուսնու մոտ՝ Հնդկաստան: Հայաստանում բնակության օրոք Սիլվին շատ հարցազրույցներ է ունեցել՝ ակտիվորեն նոր ֆոտոշարքեր և գեղեցիկ տեսանյութեր է հրապարակել ինստագրամյան իր էջում և հիմա, երբ հետ է վերադարձել Հնդկաստան․ նոր տեսանյութ է հրապարակել արդեն Հնդկաստանից, որտեղ հիանալի պարային տվյալներով՝ հնդկական պարով է հանդես եկել։

Տեսանյությում այնքան գեղեցիկ է ամեն շարժումն անում, ասես նրա մեջ հնդիկի ոգի արթնացած լինի: Նա նաև հրապարակել է նոր ֆոտոշարք, որում նույնպես հնդկուհու կերպարանքով է: Միայն թե տեսնեք՝ որքան գեղեցիկ է նրբադեմ Սիլվին այդ հանդերձանքով։ Գեղեցկուհին ակտիվ է համացանցում և հաճախ է հետևորդներին ներկայացնում իր առօրյան Մումբայում:

Դերասանուհին իր մեծաքանակ հետեվորդներին տեղեկացրել է՝ հաճախ հնդկական պարային տեսանյութեր կտեղադրի այսուհետ իր էջում։ Դերասանուհին նաև սիրով նշել է՝ հնդկական ավանդույթներին հարմարվելու խնդիր չունի, քանի որ ամուսինն ինքն էլ ավանդապաշտ չէ և նշել նաև՝ հետագայում էլ խնդիրներ չեն առաջանա։

Գեղեցկուհին խոստովանություն է արել՝ ասելով, որ շատ է ցանկանում ամուսնու հետ մշտական բնակության գալ Հայաստան, բայց դա անհնարին է, քանզի աշխատանքը Մումբայում է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: