Կորոնավիրուսից հայուհի է մահացել

Թեհրանում կորոնավիրուսյան վարակով վարակված զոհ կա: Այս անգամ մահացողը հայուհի է, ում մեկ շաբաթ առաջ էին տեղափոխել հիվանդանոց: Ինչպես հայտնի է կինը ութսունհինգամյա Էլսիկ Մասիհին էր, ով մեկ շաբաթ առաջ տեղափոխվել էր «Մասիհ Դանեշւար» հիվանդանոցը, որը «կորոնա» վարակի բուժման գլխավոր հիվանդանոցներից մեկն է:

 

Հայտնի կորոնավիրուսի տարածումն արդեն դանդաղում է Չինաստանում,բայց տեղակայվում է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Վարակն էլ ավելի ակտիվ տարածություն ունի Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: Մարտի 5-ին էլ Իրանը հաստատուն թվաքանակով ներկայացրեց վարակվածների ՝3500 դեպք ,իսկ մահածության 107 դեպք:

Իտալիայում էլ է զոհերի թվի մեծ աճ գրանցվել,որն հասել է 79-ի: Հարավային Կորեայում է ահագնորեն մեծ թիվ գրանցվել վարակով վարակվածներ և վերջին տվյալներով էլ հաղորդվել է 5 հազար 328 դեպքի մասին: Երեկվա տվյալներով վարակի առաջին դեպքերի մասին հայտնեցին Ուկրաինան և Մարոկոն նաև:

Առաջին մահածության դեպք է գրանցվել նաև Իսպանիայում: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը ավելի քան 93 հազարի է հասնում,իսկ մահածությունների թիվը գերազանցում է արդեն՝ 3 հազար 203-ը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: