Ի՞նչ է կատարվում սահմանում. ՀՀ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ

Երեկոյան պաշտոնական տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ սահմանային իրավիճակը կրկին անկայուն է: Հակառակորդ կողմի նախաձեռնությամբ դարձյալ սահմանային գոտու լարվածության սրացում է գրանցվել: Այս մասին տեղեկատվություն, ինչպես և խոստացել էր, տալիս է անձամբ տեղեկատվության համար պատասխանատու անձը՝ Ա. Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցային հրապարակմամբ տեղեկացնում է, որ արդեն մի քանի օր է, ինչ հակառակորդ կողմը լարված իրավիճակ է ստեղծել սահմանային հատվածում: Որպես հիմնական թիրախ՝ ընտրվել է Տավուշի սահմանային գոտին:

Վաղ առավոտյան էլ նրանք փորձել են ներթափանցման փորձ անել, ինչը արագ կերպով կասեցվել է: Նրանք օգտագործել են գերմանական արտադրության ական որսացող սարքեր, բավականին լուրջ նախապատրաստական գործողություններ են տարել նախապես:

Ա. Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ մեր կողմից դեռևս զուսպ են դրսևորումներն ու պատասխանները: Առայժմ տուժողների մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հանրայնացվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: