Գեղեցկուհի Գոհար Ավետիսյանը՝ համացանցում հայտնի է դիմահարդարման մեծ վարպետը, լուսանկար է տարածել ինստագրամյան իր էջում՝ ձեռքերով կլորիկացած փորիկը գրկած։ Մակագրելով նա նշել է՝ շնորհակալ է Աստծուն՝ բոլոր անիրականանալի երազանքներն իրականացնելու համար:
Ինչպես արդեն հայտնի է, գեղեցկուհին առաջնեկին է սպասում։ Գոհարը բազում գրառումներ է անում մայրանալու մասին:
Գեղեցկուհին այս անգամ հրապարակում է արել՝ գրելով՝ փորիկն արդեն մեծանում է, բայց անգամ մեկ գրամ քաշի ավելացում չի ունեցել, իսկ վերջում հակադրվելով գրառմանն ասել է՝ ամեն ինչ դեռ առջևում է ու պետք է իրեն բռի մեջ պահի:
Մեկ այլ լուսանկարի հրապարակմանը կից նրբադեմ դիմահարդարը նշել է, որ և՛ ինքը, և՛ փոքրիկն արևի կարիք ունեն:
Օրեր առաջ էլ Գոհարն անդրադառնալով կյաքնի այս փուլին գրել էր, որ երբ իմացել է հղիության լուրը, առաջինը մտածել է, թե նոր է նիհարել:
Հետո նրան երկար ժամանակ է պետք գալու՝ կազմվածքը վերականգնելու համար։