Ստեփանակերտցի Մարատ Դանիելյանն այսօր կտոներ իր ծննդյան երեսունվեցամյակը, եթե չորս տարի առաջ ապրիլյան օրերին չընկներ հայրենիքը պաշտպանելիս:
Նա, դպրոցում ուսումնառությունն ավերտելով, անցնում է զինծառայության: Զինծառայության երկամյա ժամկետի ավարտից հետո Մարատը շարունակում է ուսումնառությունը համալսարանում, որից հետո նաև աշխատում է:
Ապրիլյան պատերազմի սկզբից ևեթ Մարատն այն առաջիններից էր, որ կամավորականների շարքերին միացավ առանց վարանելու, քանի որ դեռ մանկուց սնվել էր Մոնթեի և այլ հայրենասեր ազգանվեր բվիրյալների գաղափարներով: Ապրիլյան առաջին դժվար օրերը հաղթահարելուց հետո ապրիլի 21-ին, սակայն, Մարատն ընկնում է հերոսաբար. նրան դիպչում է հակառոկրոդի գնդակը, որն արձակված էր աննկատ, թիկունքից:
Այժմ Մարատի երկու զավակները մեծանում են՝ սրտերում պատվով պահած իրենց հերոս հոր հերոսական սխրանքը: Նրանք հպարտությամբ են քայլում այն հողի վրայով, որը պահպանվել և սերունդներին է ավանդվել Մարատի և Մարատի նմանների անձնուրաց սխրանքների շնորհիվ: