Այսպիսի բան դեռ չեք տեսել․ Քեթի Փերրին յուրահատուկ կերպով հայտարարել է հղիության մասին

Հայտնի երգչուհի Քեթի Փերրին հղի է։ 35-ամյա աստղն իր հղիության մասին հանրությանը բավականին անսովոր կերպով է հայտնել։ Քեթին տեսահոլովակ է ներկայացրել՝ «Never Worn White», որի ընթացքում ցուցադրել է կլորիկացած փորիկը։

Պրեմիերայից հետո նա ինստագրամյան իր էջով ուղիղ եթեր է դուրս եկել՝ պատմելով, որ ընտրյալի՝ Օրլանդո Բլումի հետ շուտով ծնողներ կդառնան։ նա խոստովանել է, որ հղիությունը թաքցնելը բարդ էր իր համար։

Քեթին չի թաքցրել, որ հուզված ու երջանիկ է։ Նա սպասումով լի է․ ծննդաբերությունն ամռանը կկայանա։

Ինչպես իսկական հղի, Փերրին նշել է՝ հղիության ընթացքում փոխվել են իր համային սովորությունները․ նա սկսել է սիրել կծու ուտեստներ, անգամ իր պայուսակի մեջ միշտ տաբասկո սոուս է պահում, իսկ ահա տավարի մսից պարզապես զզվում է։

Նշենք՝ Քեթիի համար սա առաջին երեխան կլինի, իսկ Օրլանդոն 9-ամյա որի ունի մոդել Միրանդա Քերրից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: