Հմայիչ Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն՝ բանտից ազատված 4կանանց հետ։ Աստղն այնտեղ հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թեև ՔԻմը ցույց չի տվել բուն հանդիպումը, այն նախօրոք հայտարարված է եղել։
«Այսօր Էլիսսը, Քրիսթալլը, Ջուդիտը, Թայնիսսը և ես, @cut_50 թիմի հետ, գնալու ենք Սպիտակ տուն՝ ցույց տալու այս կանանց և քննարկելու արդարադատության մեր համակարգում անհրաժեշտ փոփոխությունները»,- նշել է Քիմը։
Հիշեցնենք՝ վերջերս Թրամփը ներում է շնորհել յոթ մարդու, իսկ չորսի դատավճիռը մեղմացրել է։ Նա ազատ է արձակել արգելված նյութերի հետ կապված գործերով մեղադրվող Թայնիս Նիկոլ Հոլին, Քրիսթալ Մունյոսին և Ջուդիթ Նեգրոնին։
Մինչ այդ էլ Քիմը երկու անգամ Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ՝ խնդրելով Էլիս Ջոնսոնին ներում շնորհել։
Հիշեցնենք՝ հայուհին ցանկացնում է գնալ հոր՝ իրավապաշտպան Ռոբերտ Քարդաշյանի ճանապարհով և արդեն իսկ կրթություն է ստանում։