Հաճախ, անգամ կարելի է ասել միշտ, ճիշտևճիշտ հայուհուն բնութագրող կերպարներով հանդես եկող ամենանուրբ և գեղեցիկ Սիրուշոն միշտ է տարբերվել իր յուրահատուկությունն ընդգծող ոճային համադրություններով:
Երգչուհին համացանցում չափավոր ակտիվ է, հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնք մեկը մյուսից էլ ավելի գեղեցիկ են և բոլորը կարծես իրենց խորհուրդն ունեն՝ գտնվելու համար երգչուհու ինստագրամյան էջում, բայց մեկ է տեսանելի է, թե ինչպիսի անհամբերությամբ են երգչուհու երկրպագուները սպասում մյուս հրապարակվող լուսանկարներին։ Եվ դա փաստում է նրանց այդչափ ակտիվությունը:
Սիրուշոն այս անգամ նոր նրբաոճ լուսանկար է հրապարակել իր էջում Երևանից՝ գարնանային արևավառ լուսանկար, որն արվել է քաղաքի կենտրոնում՝ Երևանի 2750 ամյակի այգում, հետևյալ գրառումով. «Այն քաղաքը, որը թևեր է տալիս ինձ»:
Պետք է հիշել նաև այն, որ նրբադեմ Սիուշոն հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը ներկայացնող հայուհի է, որը միշտ ճիշտ համադրությամբ է ներկայացնում իր մեծածավալ աշխատատար տեսահոլովակներն ու երաժշտական համարներն: Իրեն սոցցանցերում պարբերաբար տրվող հարցին, թե արդյո՞ք ինքն ԱՄՆ-ում է բնակվում, նա շեշտել է, որ ինքն ապրում է Հայաստանում, ԱՄՆ մեկնում է գործնական տարբեր առիթներով: