Նորօրյա Հայաստանի Հանրապետության պատմության կերտման գործում իր անժխտելի և անգնահատելի դերն ու հետքն է թողել Վազգեն Սարգսյանը:
Նա այն հեռատեսներից էր, որ անկախության հռչակման հենց սկզբից, նույնիսկ դեռ ավելի վաղ՝ Սումգայիթյան դեպքերից սկսած մեկընդմիշտ արձանագրել էր իր համար, որ միայն զինված ուժերի, կանոնավոր բանակի շնորհիվ կարելի է դառնալ պետություն, կարելի է ապահով զգալ, սեփական երկիր կառուցել:
Վ. Սարգսյանի համառ ջանքերի շնորհիվ սկսեց կազմավորվել կանոնավոր բանակ, որը մինչ օրս զարգացման ծանապարհին է, և որի շնորհիվ էլ մենք տարիներ շնորհիվ փորձում ենք կայանալ և զարգանալ և պատմական հողերի վրա:
Վ. Սարգսյանը քաջ գիտակցում էր, որ այն տարածաշրջանը,որտեղ մենք ենք ապրում, դատապարտված է մշտական ճնշումների: Նա հստակ արձանագրել էր այն միտքը, որ պատերազմը դեռ ավարտված չէ, իսկ պատերազմի չսկսվելու համար միայն ուժեղ բանակը կարող է զսպաշապիկ լինել:
Վ. Սարգսյանը նաև հրաշալի գրող էր. մեզ են հասել նրա հետաքրքիր մտորումները, գեղագիտական մեծ արժեք ունեցող պատմվածքները, որոնք այդպես էլ տրամաբանական շարունակություն չունեցան այնպես, ինչպես սպարապետի ռազմական և պետական գործունեությունը: