Աշխարհահռչակ լրագրողը ծավալուն անդրադարձ է արել Հայաստան այցից

Զբոսաշրջության կոմիտեի թևակցությամբ հինգ օր տևողությամբ այցի է ժամանել Հայաստան անվանի լրագրող Բենջամին Քեմփերը, որը շատ հայտնի պարբերականների համար է աշխատում և իր վաստակն է վայելում ամսագրերում գրված ամեն նյութի համար:

Հայաստան այցի գալով` նա SAVEUR Magazine ամսագրում գրել է հայկական խոհանոցին պատկանող ամենամեծ վաստակի արժանացած ուտեստների մասին, որոնց պատրաստմանն անգամ կարողացել է ականատես լինել: Նա գրել է հայկական լավաշի, լահմաջոյի, ժենգյալով հացի, մատնաքաշի մասին ստացած իր տեղեկություների մասին, թե ինչպես են պատրաստվում, ինչ են խորհրդանշում, ինչ կարևորություն ունեն հայկական մշակույթում, ինչպիսի երկարատև աշխատանք են պահանջում պատրաստման ընթացքում այս ուտեստները:


Հանրաճանաչ լրագրողը հնգօրյա այցով արդեն հասցրել է նաև լինել հայկական ամենակարևոր վայրերում, որտեղ պետք է Հայաստան մտնող ամեն զբոսաշրջիկ լինի անպայման։ Նա այցելել է՝ Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։
Բենջամին Քեմփերը կկարողանա ծանոթանալ նաև Արցախի մշակույթին, գինեգործությանը` վեր հանելով Արցախի թովչությունը զբոսաշրջիկների համար:


Նա իր վերջին հոդվածում հրճվանքվ է խոսել հայկական բաստուրմայի յուրահատկությունների մասին այն նույն ամսագրում, որտեղ գրել էր և հայկական լավաշի, լահմաջոյի, ժենգյալով հացի և մատնաքաշի մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: