Համեղ և շատ հասարակ բաղադրատոմս, որը նաև կարող եք փոփոխել՝ ըստ ձեռքի տակ եղած բաղադրիչների։
Անհրաժեշտ է
Սպագետտի՝ 1 տուփ
Ֆարշ՝ 500 գ
Սոխ՝ 2 հատ
Լոլիկ՝ 300 գ
Տոմատի հյութ՝ 700 մլ
Պանիր՝ 100 գ
Աղ, սև պղպեղ, կանաչի, պաստայի համեմունք
Պատրաստման եղանակը
Սպագետտին դնել ջեռոցի կաղապարի մեջ, պատել բուսայուղով, աղ ու պղպեղ անել, պատել համեմունքներով և կանաչիով։ Լոլիկները կտրատել շերտերի և դնել սպագետտիի վրա։ Ֆարշը միավորել սոխի, աղ ու պղպեղի և կանաչու հետ։ Ձևավորել կոլոլակներ՝ դնելով դրանք լոլիկային շերտի վրա։ Տոմատի հյութ լցնել վրան, երկու բաժակ ջուր և համեմունքներ։ Թխել 180 աստիճանի ներքո՝ 40 րոպե։ Հանել, պատել քերած պանրով և թխել ևս 5 րոպե։
Սպագետտին վերցնել բարձր որակի՝ ցորենի պինդ սորտերի, այդ դեպքում ճաշատեսակը կստացվի իդեալական համեղ։ Հնարավոր է ավելացնել նաև ապխտած պապրիկա, սխտոր և պաստայի մսային հավելումներ։