Հայկ Մարությանը չի կարողացել զսպել արցունքները՝ իմանալով այս լուրը

Փետրվարի 29-ին կայացած Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառմանն անչափ հուզիչ բան է տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անչափ հուզվել է՝ արտասվելով, երբ տեսել է՝ ինչպես է 55ընտանիքի հնարավորություն տրվել զգալ ծնող լինելու բերկրանքը։ 55ընտանիքի մոտ կբուժվի անպտղությունը՝ անվճար։ Պատկերացնում եք՝ որքան հիասքանչ նախագիծ է ու ինչ բարեսիրտ մարդիկ են, որ կարողանում են կյանքի կոչել այս ամենը։

 

Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Տիգրան Հակոբյանը նշում է․ «Առաջինը դիմեցի «Աստղիկ» ԲԿ-ին՝ խնդրելով 12 երեխայի համար ֆինանսավորել։ Ասատուր Ասատրյանն ասաց, որ 12-ի փոխարեն 24երեխայի համար կֆինանսավորի»։

Սակայն տեղում պարոն Ասատրյանը որոշեց Բժշկական ինստիտուտի 100-ամյակի կապակցությամբ 30զույգի բալիկ ունենալու բերկրանքը պարգևել։

Ժպիտ, հույսեր, չսպասված արցունքներով լի այդ օրն ամփոփեց ձմեռը։ Հուսանք գարունը գարուն կբերի նաև այս 55ընտանիքներում և կլսենք 55նորածինների մասին, որոնց ժպիտներն ավելի ջերմ կլինեն, քան արևի ջերմությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: