Լուսինե Թովմասյանն իր պայծառությամբ ամեն առավոտ հեռուստադիտողին հաղորդում է դրական էներգիա, իր աշխատանքում անքննելի է, աշխատում է, սիրում, հիանալի կին է ամուսնու համար և հոգատար մայր իր հրաշք բալիկների համար, օրերս ընտանեկան ջերմ լուսանկարներով է կիսվել համացանցում։
Ինչպես և նա է բազմիցս նշում, ընտանիքն առաջնային է նրա համար: Տղան՝ փոքրիկ Ալեքը, շուտով կբոլորի 7ամսականը, իսկ զույգի առաջնեկը՝ Արիանան, 5 տարեկան է:
Լուսինեն իր անձնական էջում տարածելով ամուսնու՝ Արթուրի և որդյակի լուսանկարները հրապարակմանը կից գրել է. «Հայր ու տղա` անչափելի սեր»: Որքան սիրառատ է ամեն օրը Լուսինեի ընտանիքում:
Նրբադեմ Լուսինեն նաև հրապարակում է ընտանեկան լուսանկարներ, որոնցում ավելի է խտացված ամուսնու հոգատարությունն ու սերն իր և բալիկների նկատմամբ։
Նա լուսանկարներն մակագրել է այսպես. «Այ սենց փափուկ, տաքուկ կիրակի բոլորին»:
Ինստագրամյան իր էջում ընտանիքի նոր ֆոտոշարքը հրապարակել է նաև ֆոտոշարքն իրականացնող լուսանկարիչը։
Արթուր և Լուսինե ընտանեկան զույգն արդեն 7տարի է ամուսնացած են (օգոստոսի 31ին կլրանա 7 տարին), բայց տարիների ընթացքում հրաշք զույգի սերն ավելի է մեծացել միմյանց նկատմամբ։