Հայկական հեռուստատեսությունը, որն իբրև երևույթ տարածաշրջանում առաջինն էր, մեծ իրադարձություն էր առհասարակ ժամանակաշրջանի համար: Հաշվի առնելով այս փաստը՝ կարելի է ենթադրել, թե ինչպիսի մեծ բեռ էր դրված հեռուստատեսության հեռարձակման համար պատասխանատու անձանց ուսերին:
Հեռուստատեսության առաջին եթերն ազդարարող բացառիկ մարդը՝ Նարա Շլեպչյանը պատմել է, թե ինչպես է ձևավորվել հայկական հեռուստատեսությունը, ինչ հանգամանքների բերում է ստացել իր անվանումը և ինչ ճանապարհ է անցել:
Որքան էլ զարմանալի էր՝ երևույթը կար, պետք է եթեր գնար, իսկ անվանում դեռ որոշված չէր: Մտավորակակների շրջանակներում բուռն քննարկումների առիթ էր դառձել անվանման որոշումը: Ս. Կապուտիկյանը Հեռատեսիլ բառն է առաջարկել, որը սկզբում ընդունվել է, հետո այն դիտողի անվան փնտրտուքի մեջ ի վերջո որոշվել է երևույթին տալ Հեռուստատեսություն անվանումը:
Նարա Շլեպչյանը հիշում է, թե նախկինում ինչ սկզբունքներ են հաշվի առնվել եթեր պատրաստելիս: Կարևորվել է խոսքը: Նա ամեն օր հեռուսատտեսությունից մոտ 25 էջ տեքստ է հնչեցրել, որի համար նախօրոք նախապատրաստվել է վրիպում թույլ չտալու համար: