Պաշտոնական այցով գտնվելով հարևան երկրում՝ Ն. Փաշինյանը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ինչպես վրացի գործընկերների հետ, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այստեղ ընդունելությունը ջերմ էր ու բարեկամական:Տեղի հայ համայնքը հոտնկայս ծափահարություններով դիմավորեց հայ վարչապետին:
Այս հանդիպմանը հաջորդեց երեկոյան հյուրասիրություն ավելի ջերմ ու մտերմիկ միջավայրում, ինչի մասին մենք տեղեկանում ենք հենց վարչապետի տեղում արված ուղիղ եթերներից:
Վրացական նվագախումբն ի պատիվ հայոց պատվիրակության նախ վրացերեն, ապա նաև հայերեն երաժշտական կատարումներով հանդես եկավ:
Հետո վրաց վարչապետ Գ. Գախարիան Ն. Փաշինյանի նվիրեց մի շնիկ, որին Փաշինյանը միանգամից սիրով ու ջերմությամբ ընդունեց: Նվիրելիս վրաց վարչապետը կարևորեց այն փաստը, որ նվերը յուրահատուկ է, կենդանի է և դա այն է, ինչ Վրաստանը կարող է նվիրել բարեկամ երկրին:
Ն. Փաշինյանը կարևորեց, որ այս շնիկով իրենց ընտանիքում բնակվող շնիկների քանակը հասավ հինգի, իսկ ընտանիքի անդամներն արդեն իսկ մեծ անհամբերությամբ սպասում են նոր համալրմանը: