Մեծ դժբախտություն է տեղի ունեցել հայտնի աճպարար Հմայակ Հակոբյանի ընտանիքում։ Երեկ կյանքից հեռացել նրա մայրը՝ Լիլիա Իվանովնան։ Նա իրեն վատ է զգացել, ինչից հետո հոսպիտալացման որոշում է կայացվել։ Այսօր Հակոբյանի 88-ամյա մայրը մահացել է հիվանդանոցում։
Նրա մոտ խնդիրներ են առաջացել շնչառության հետ, ընկել է ճնշումը։ Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան՝ կնոջ կյանքը փրկելու համար, բայց դա նրանց չի հաջողվել։
Նշենք՝ Լիյա Իվանովնան ավարտել է կոնսերվատորիան, աշխատել «Մոսէստրադայում»՝ որպես ամուսնու՝ հայտնի աճպարար Հարություն Համայակովիչի օգնական։ Նրանց ընտանեկան ու ստեղծագործական համագործակցությունը տևել է երկար տարիներ՝ մինչ Հարությունի վախճանը։ Նա կյանքից հեռացել է 2005 թվականին՝ 86 տարեկանում։
Հենց հոր շնորհիվ է հայտնի դարձել Համայակը՝ փոքր տարիքից բեմ դուրս գալով հայրիկի հետ և մասնակցելով նրա աճպարարական համարներին։ Որպես աճպարար՝ Համայակը հայտնի է դարձել 1980-ական թվականներին։