«Россия 1»-ով հեռարձակվող «Ну-ка, все вместе» հեռուստաշոուի ընթացքում ժյուրիի անդամներից Սերգեյ Լազարևը սկանդալի կիսակետում է հայտնվել հայ երգչուհի Լուսինե Արուտյունովայի պատճառով։ Ժյուրիի անդամներից մյուսը՝ երգահան Սիմոն Օսիաշվիլին, սկսել է վիճել Լազարևի հետ՝ հայուհու կատարման պատճառով, որը կատարել է «Human» հիթը՝ ցնցելով բոլորին։
Սիմոն Օսիաշվիլիին, սակայն, դուր չի եկել հայուհու՝ անգլերեն լեզվով կատարման ընտրությունը՝ քննադատելով նրան, որ չի ընտրել ռուսալեզու կատարում՝ կարծիք հնչեցնելով, որ այդ հաղորդմանը պետք է ռուսալեզու կատարումներ լինեն։
Սերգեյ Լազարևը կտրուկ է հակադարձել՝ նշելով․ «Դուք փակում եք նրա ճանապարհն ինչ է թե ռուսալեզու երգ չի ընտրել։ Դուք խաղում եք նրա ճակատագրի հետ»,- նշել է Լազարևը։
Ավելի ուշ նա գրառում է կատարել․ «Ես համարում եմ, որ ժյուրիի անդամը չպետք է մասնակցին գնահատի լեզվի համար, որով նա երգում է։ Նա պետք է գնահատի կատարումը, վոկալային տվյալները, արտիստիզմը, այլ ոչ թե մեղադրի՝ օտար լեզվով երգ ընտրելու համար»։