Գ. Ծառուկյանը ճեպազրույց է ունեցել լրագրողական խմբի հետ, անդրադարձ կատարելով վերջին իրադարձություններին, հայտնել իր տեսակետներն ու դժգոհությունները: Դժգոհությունները մասնավորապես կարանտինային սկզբունքների խախտմանն ու անզգուշությանն են հիմնականում վերաբերվում:
Գ. Ծառուկյանին բարկացնում է այն հանգամանքը, որ հայտնի վիրուսն արդեն մեկամսյա տարածում ունի աշխարհով մեկ, իսկ հայաստանյան դեղատներն ու տնտեսվարողներն այսօր չունեն համապատասխան բուժական պարագաներ: Մինչդեռ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ այդ վիրուսին դիմագրավելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: Իսկ դրա համար նրանք պետք է նախապես համապատասխան հանձնարարություններ ստանային:
Նա չափազանց սխալ է համարում նաև Ա. Թորոսյանի այն որոշումը, որով մեկուսացման վայր ընտրվեց տուրիստական կենտրոնը: Այդպիսով նրանք հարվածեցին տուրիզմին:
Լրագրողների հակադարձող հարցին ի պատասխան՝ Ծառուկյանն առաջարկեց նրանց մեքենա տրամադրել Ծաղկաձոր գնալու համար, որ տեղում հավաստիանան, թե ինչպիսի դատարկություն է այնտեղ տիրում, մինչդեռ իրականում եղել են նախապես արված պատվերներ, որոնք հընթացս չեղարկվել են: