Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Մհեր Երզնկյանի ծննդյան օրն է

Սրտի առիթմեա ունեցող երիտասարդը հաղթահարում է առողջական խնդիրները և զորակոչվում բանակ: Բանակում նա բացառիկ կարգապահություն և պատրաստակամություն է դրսևորում:

Ապրիլյան մարտական գործողությունները սկսվելուն պես տագնապային իրավիճակ է հայտարարվում նաև հայաստանյան սահմանին՝ Ճամբարակում, որտեղ էլ իր հերթական մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի գնդակից խոցվում է համարձակ զինվորը:

Զինծառայությունից հետո Մհերը նպատակ ուներ արհեստանոց հիմնել, ընդարձակել հետագա հետաքրքրությունների շրջանակը: Նա հրաշալի նկարում էր, ուներ ձեռքի շնորհք: Նրա նկարած նկարները մինչև հիմա պահպանվում են հայրական, նույնիսկ անավարտ նկարներ կան, որոնք ծնողներն ամենայն սրբությամբ են պահում:

Մհերի անավարտ երազանքներն ու նպատակները մինչ այսօր ծնողների շուրթերին են. նրանք  անհուն թախիծով, հային վայել ամուր կամքով մի կերպ զսպելով աչքերում լճացած արցունքներով են հիշում սահմանին պարտքը բարեխղճորեն կատարելիս հերոսացած որդուն:


Նրանց ցավը թոքր-ինչ մեղմվում է, երբ այցելում են բախտակից ընկերների ընտանիքներ, ովքեր ևս հերոս զավակներ են կորցրել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: