Փաշինյանը ցույց է տվել՝ ինչպես են ապրում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները (տեսանյութ)

Մեր բարեսիրտ վարչապետը չափով փոքրիկ, բայց բարությամբ ահռելի չափեր ունեցող տեսանյութ է տարածել իր անձնական էջի պատին և տեսանելի դարձրել այն պայմանները, որոնցով ապահովված են մեկուսացված քաղաքացիները «Գոլդեն Փելեսում»։

«Բացառված է նրանց շփումն արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ», – հայտնել է Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով տեսանյութը։

Տարբեր մասնագետների կողմից հանգստությունն ապահովող տեսանյութերի և գրառումների հազարավոր հրապարակումներ են արվել մեկ օրվա ընթացքում, բայց մեկ է քաղաքացիները խուճապի են մատնված:

ԽՈՒՃԱՊ կա, այնքան որ խանութներից արվող գնումներն այսօր նման են եղել կարանտինային ռեժիմ հայտարարելուց հետո արվող գնումների սահմաններին:

Գնումներում մեծ տեղ են զբաղեցնում ավելի անհրաժեշտ ապրանքները՝ շաքարավազ, մսամթերք, կարտոֆիլ և այլ:

Նշենք նաև՝ վարչապետն այսօրվա ուղիղ եթերով անհանգստությունը պակասեցնելու հորդորը՝ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» ասելով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: