Համեղ թթվասերային պիրոգ, որն ամռան շունչ է բերում իր հետ

Անհավանական նուրբ և համեղ թթվասերով պիրոգ, արտաքին տեսքով և համով չի տարբերվում չիզքեյքից:

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 220 գ

Կարագ՝ 120 գ

Դեղնուց՝3 հատ

Թթվասեր՝ 30 գ

Շաքարի փոշի՝ 50 գ

Վանիլին՝ 1 պտղունց

Աղ՝ 1 պտղունց

Թթվասերային շերտ

Թթվասեր՝ 600 գ

Սպիտակուց՝ 3 հատ

Օսլա՝ 40 գ

Շաքարավազ՝ 140 գ

Վանիլին՝ 10 գ

Ազնվամորի՝ 100 գ

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Ալյուրը միավորել շաքարի փոշու, վանիլինի ու աղի հետ։

Ներմուծելով կարագը՝ վերածել փշուրների։ Կիսել երկու մասի՝ յուրաքանչյուրը պատելով սննդային թաղանթով։ Դնել սառնարանն առնվազն մեկ ժամով։ Խմորի կեսը քերել խոշոր քերիչով, հավասարաչափ տարածել ջեռոցի կաղապարի մեջ՝ թխելով 190 աստիճանի ներքո 10 րոպե։

Թթվասերը միավորել շաքարավազի կեսի, վանիլինի ու օսլայի հետ։ Սպիտակուցը հարել՝ ներմուծելով շաքարավազը և զանգվածը ներմուծել թթվասերի մեջ։

Զանգվածը լցնել սառեցրած խմորաշերտի վրա, շարել ազնվամորին և վրայից քերել խմորի մյուս կեսը։ Թխել 160 աստիճանի ներքո 50 րոպե, ինչից հետո բացել ջեռոցի դուռը՝ թողնելով 30-ից 40 րոպե։ Սառեցնել, ծածկել սննդաթաղանթով՝ թողնելով 3 ժամ սառնարանում։ Մատուցելուց առաջ շաքարափոշի ցանել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: