Փարիզը վերջին մի քանի օրերի ընթացքում մի բազմաթիվ աստղեր է ընդունել՝ նորաձևության շաբաթի առիթով։ Սիրո մայրաքաղաք են ժամանել նաև Քարդաշյան ընտանիքի անդամները՝ Քիմը ամուսինու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ, և Քորթնին դստեր՝ Պենելոպայի հետ։
Նրանք Փարիզ են եկել, ինչպես ասում են և՛ քաղաքը տեսնելու, և՛ իրենց ցույց տալու համար։ Երեկ Քիմը մեկ օրվա ընթացքում երեք լուք է ցուցադրել։ Ամուսնու կիրակնօրյա «պատարագին» Քիմը ժամանել է լատեքսից պատրաստված Balmain նորաձևության տան վերջին հավաքածուից մեկի հանդերձանքով։
Նույնաոճ կերպար էր ընտրել նաև Քորթնին, պարզապես ավելի մուգ երանգի։
Balenciaga-ի ցուցադրությունից առաջ Քիմը փոխել է լուքը՝ ընտրելով մուգ շագանակագույն լատեքսից հանդերձանք՝ Balmain-ից և համադրել է այն մեծ կլոր ականջօղների հետ։
Իսկ «աղջկական» զբոսանքի՝ դստեր, քրոջ ու քրոջ դստեր հետ, մեկնել է իր լավ ընկերոջ՝ Օլիվյե Ռուսթենի հեղինակած բաց գույնի լատեքսից կոստյումով։