Գեղեցկահայաց Լիլիթ Հովհաննիսյանն իր նոր լուսանկարներով է կիսվել: Էջում իրենց տեղը գտած կադրերն արվել են ավտոմեքենայում՝ առաջադրելով գեղեցկուհու չքնաղ կերպարը։ Երգչուհին լուսանկարում հանդես է եկել ձյունաճերմակ և մարմինն ընդգրկող զգեստով։
Լիլիթն իր գեղեցկությունն ընդգծող թույլ շպարով է հանդես եկել լուսանկարում և հավաքված ուղիղ վարսերով: Հրապարակման մեջ իր կերպարը կատարյալ ներկայացնելուց զատ, նա նաև խորագրել է լուսանկարը մեկտողյան գրառումով․ «Սոչիում միշտ ուրախ է»:
Այս լուսանկարն էլ, ինչպես և մյուսները, արժանացել են երկրպագուների մեծ բանակի հավակնությանը: Արված այս հրապարակումից մեկ օր անց նա նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հագին կանացի խալաթ է։ Լուսանկարն արված է թիկունք ընկած ուղղությամբ, որով Լիլիթը հեշտությամբ ներկայացրել է Սոչիում իր բնակության վայրը:
Լուսանկարն էլ հումորային գրառումով է հրապարակված, որում գրել է. «Սուրճն արդեն խմված է: Խալաթիս ու վատ տեսքիս էլ չխաբվեք: Հիմա արդեն սկսում եմ սիրունանալ ձեզ համար»: