Արտակարգ դեպք Լոռու մարզում. կրկին պայթել է Նովոսելցովո ջրատարը. տեսանյութ դեպքի վայրից

Լոռու մարզի Նովոսելցովի ջրատարը արդեն որերորդ անգամ պայթում է՝ արտակարգ իրավիճակ ստեղծելով շրջակայքում: Քանի որ այն սպասարկում է Լոռու մարզային ավելի քան մեկ տասնյակ համայնքի, հասկանալի է, թե ինչպիսի արտակարգ իրավիճակ է ստեղծվում դրա պայթյունի արդյունքում:

Ջրատարի պայթյունի մասին հանրային տեղեկություն է տարածել Վանաձորյան օրեր ֆեյսբուքյան օգտատերը: Օգտատերը նաև կցել է փոքրիկ տեսանյութ դեպքի վայրից, որը ներկայացնում ենք ստորև:


Դեռևս չեն հստակեցվում ջրատարի պայթելու կոնկրետ հանգամանքները, բայց որոշ տեղացի օգտատերեր տվյալ հրապարակման մեկնաբանություններում հայտնում են այն տեսակետը, թե ջրատարի պայթյունի պատճառը ահռելի ճնշումն է և հիդրավլիկ հարվածները, որին ոչ մի բան չի դիմանա։

Հայտնի է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 17-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի տարածքում: Հետագա ուսումնասիրություններն ավելի հստակ տեղեկություններ կհաղորդեն:

Արտակարգ դեպք Լոռու մարզում.Կրկին պայթել է Նովոսելցովո ջրատարը:

Опубликовано Վանաձորյան Օրեր Понедельник, 2 марта 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: