Երևանի քաղաքապետ Հ. Մարությանն իր էջում պարբերաբար կիսվում է քաղաքային իշխանությունների տարատեսակ ձեռքբերումների լուրերով, աշխատանքային գործընթացի փուլերով և սպասվելիք իրադարձությունների լուրերով:
Հերթական գրառումը քաղաքի փողոցների մաքրման աշխատանքներին է վերաբերում: Նա հրապարակմամբ տեղեկացնում է, որ քաղաքային իշխանությունը ձեռք է բերել երկու նոր փոշեկուլ մեքենա, որոնք առաջիկայում պետք է մաքրեն քաղաքային փողոցները:
Նա տեղեկացնում է, որ այդ մեքենաները մաքրելու են հիմնականում պողոտաներն ու գլխավոր, հիմնական փողոցները: Սա մեծ օժանդակություն կլինի քաղաքային սանմաքրման աշխատանքների աշխատանքին. այն բավականին կթեթևացնի աշխատակիցների աշխատանքը:
Բացի այս երկու մեքենաները, քաղաքապետը տեղեկացնում է նաև, որ առաջիկայում սպասվում են շարունակական համալրումներ: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին քաղաքապետարանում քննարկվում էր համալրել քաղաքային տրասնպորտային սարքավորումների, մաքրող մեքենաների ձեռքբերման հնարավոր եղանակները: Ըստ նախնական քննարկումների ընթացքում կայացրած որոշումների՝ նախատեսվում է ձեռք բերել նմանատիպ ևս երեք մեքենա: