ՀՀ վարչապետ Փաշինյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում, որ ընտանիքով որոշել են իրիկնամուտն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կիջևանեն հյուրատներից որևէ մեկում: Հիանալի որոշում է, վստահաբար, քանզի գարնանամուտն անուշաբուրում է հիմա Ծաղկաձորում:
Առավոտյան հայտարարված փաստը, որ նրանք, ովքեր սերտ շփման մեջ են եղել կորոնավիրուսով վարակված 29-ամյա երիտասարդի հետ, շրջապատից՝ հասարակությունից, անջատված, մեկուսացված են, և կղծիացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելըս» հյուրանոցում: Պայմանավորված լուրի այստեղյակ իմացությամբ՝ Ծաղկաձորի հյուրատներում համարներ վարձակալած մարդիկ հրաժարվել են վարձակալումներից, մի մասն էլ պարզապես հետաձգել է դրան, ոմանք անգամ լքել են Ծաղկաձորը։
Եվ, ուզելով վստահ ներշնչել՝ հավաստիացնել, որ նման գործողության անհրաժեշտություն չկար, վարչապետն ինքն է վեր կացել և ընտանիքի ընկերակցությամբ մեկնել Ծաղկաձոր՝ այնտեղ շրջելով ծաղկաձորյան ռեստորաններով: Վարչապետը նշել է, որ սրահները լեփ-լեցուն են եղել, այդ թվում արտերկրացի զբոսաշրջիկներով :
Ժամեր անց Փաշինյանը նոր հումորային գրառում է արել՝ ասելով, որ Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» են անցնում, զմայլվում ու զարմանում վարպետ գործարարների տաղանդի վրա, և խրախուսիչ վերաբերմունքով՝ հավանություն՝ հաճություն արտահայտում՝ քաջալերում նրանց: Անընդհատ արվող գրառումներից բացի լուսանկարներ է հրապարակում Փաշինյանը՝ ջերմ ընտանեկան համախմբվածությունն ընդգծող: