Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել․ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանից

Գարունը վատ լուր է բերել իր հետ․ Հայաստանում պաշտոնապես կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կրկնակի թեստավորում է անցկացվել և հաստատվել է կորոնավիրուսի դեպքն Իրանից ժամանած քաղացու մոտ։ Այսօր նա մամուլի ասուլիսի շրջանակներում մանրամասներ կհայտնի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ մանրամասներ է հայտնել՝ ՀՀ քաղաքացին 29տարեկան է, կնոջ հետ Իրանից է ժամանել ինքնաթիռով՝ Թեհրանից։ Նա ինքնուրույն դիմել է հիվանդանոց, որտեղ գիշերը ժամը 3ին հաստատվել է նրա՝ հիվանդ լինելու փաստը։

Քաղաքացու կնոջ թեստը, սակայն, բացասական է եղել, և նա հիվանդ չէ։ Պատկան մարմիններն ամեն ինչ կձեռնարկեն՝ բուժումը կազմակերպելու համար։

Նշվում է՝ ինքնաթիռում հիվանդի հետ եղած մարդիկ մեկու սացվել են, թեև բոլորն էլ դիմակներով ենեղել, սպասարկող անձնակազմը՝ նաև ձեռնոցներով։ Մեկուսացվելեն նաև նրանց տուն և հիվանդանոց տեղափոխած տաքսիստները։ Ընդհանուր առմամբ մեկուսացված 30քաղաքացիները կմնան բարձրակարգ հյուրանոցներում՝ առանձին սենյակներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: