Փակում ենք գրքի ցրտաշունչ էջերը և այսօրվանից օրերն սկսում են գարնանային ջերմ առավոտներով: Ձմռան ամիսներին՝ դեկտեմբերին-փետրվարին, բավականին քիչ թվով ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճանային սառեցումներ (փետրվարի 9-12-ին), անկացրած մյուս օրերին սպասվածից բարձր է եղել օդի ջերմաստիճանը։
Առաջիկա ամսում էլ սպասվում են համեմատաբար եղանակային տաքացումներ։ Ամսվա առաջին մասի դրությամբ մարզերում կլինեն ջերմաստիճանային բարձրացումներ 1-2 աստիճանով, տեղումներ կլինեն նորմայի սահմաններում։
Ամսվա երկրորդ մասին ոչ նշանակալից օրերին հովտային գոտում օրվա կեսին օդի ջերմաստիճանը +20․․․+25 կհասնի, նախալեռնայինում՝ +18․․․+20, լեռնայինում՝ +10․․․․+15 աստիճանի։ Նշված օրերից զատ (3-4 օր) պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, հովտային գոտում օրվա վերջում ջերմաստիճանային նվազումներ կլինեն 0․․․-4, նախալեռնայինում՝ -4․․․-6, լեռնայինում՝ -7․․․․-10 աստիճանի: Մարտն էլ մեր ամիսն է, մասամբ գիժ, մասամբ էլ՝ անձրևոտ:
Գալդ բարի սիրելի գարուն: Հուսանք գարունն էլ արևշատություն կբերի: