Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան իր էջում կիսվել է նոր կատարմամբ` «Սիրո Արահետ» խորագրով: Սարգիսը կարծես «Սիրո սոխակ» լինի, որն աշխարհ է եկել սեր քարոզելու: Երաժշտական այս սիրառատ կատարումը նրա արդեն թվով անհաշվելի սիրային քարոզներն է:
Ինչպես միշտ գեղեցիկ մոտեցում և հրաշալի կատարում, որը լսելուց հետո անհնար է սիրտդ անսահման սիրով չլցվի: Ամեն նոր երգ՝ սիրո խոստովանություն: Սարգիսը երգը նվիրել է բոլոր սիրահարված զույգերին և հավելել. «Սիրեք ամեն օր, ամեն ժամ և եղեք երջանիկ»:
Երգի բառերի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյանն, երաժշտության հեղինակ՝ Գուրո Գասպարյան: Երգը երկու օրվա ընթացքում հասցրել է շատ սրտեր գերել, սիրվել և թվով մեծ դիտումներ ստացել:
Երգում այնքան գեղեցիկ է Սարգիսն արտահայտում սիրո կախարդանքը՝ ասելով․
Երնեկ մինչև իմ կյանքի վերջ
Մնամ քո ջերմ ափերի մեջ:
Սիրո Արահետը,
Մեզ տանում է հետը,
Սիրող սրտերի աշխարհ,
Հետդ. Սիրտը իմ շնչում է,
Ու ինձ շշնջում է,
Որ գժվում եմ քեզ համար՚:
Եվ հավելում .
ՙՄեր սիրո դեմ աշխարհը դարձել է ,
Երազով մի մութ փոքր սենյակ: