Ռուսական Վեստին տեղեկացնում է, որ Ուլյանովսկի մարզում մանկական ֆուտբոլային հավաքականին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ավտոբուսը գլորվել է մոտակա ջրամբարը: Ըստ նախնական վարկածի՝ ավտովուսի վարորդը կորցրել է կառավարումը:
Ավտոբուսում վթրի պահին եղել են քսանվեց երեխաներ, ովքեր ուղևորվում էին ֆուտբոլային խաղի մասնակցելու համար: Երեխաների տարիքային սահմանը տատանվում է 7-14 տարեկանի սահմանում:
Երեխաներին ուղեկցել են Նովոսպասկյան շրջանի Նեֆթյանիկի ֆուտբոլային թիմի երեք մարզիչներ: Վթարի հետևանքով երեխաներին տեղափոխել են մոտակա բուժհաստատություններ:
Ըստ տարածքային պատասխանատու մարմինների տարածած տեղեկությունների՝ դեպքի պատճառով վնասվածքներ են ստացել տասը մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան:
Տեղեկություն է հաղորդվել նաև այն մասին, որ եղել են երեխաներ՝ թվով վեց հոգի՝ թեթև քերծվածքներով, որոնց անհրաժեշտ բուժօգնությունից հետո տուն են ճանապարհել: Ներկայումս ընթանում են դեպքի պատճառների վերհանմանն ուղղված ուսումնասիրություններ, նախնական վարկած է համարվում ճանապարհային վատ վիճակն ու եղանակը: