Գազարի բաղադրությամբ այս տորթն անչափ համեղ է ստացվում, իսկ տեսքն ուղղակի հրաշք է:
Նշված մթերքները միավորել: Տորթին առանձնահատուկ համ է տալիս գազարի քերուկը: Բայց այն խմորային մասսային ավելացնելուց առաջ հարկավոր է մշակել համեմունքներով:
Կարևոր է գազարի քերուկին ավելացնել մի փոքր ապելսինի քերուկ, ապա նաև ճզմել դրա հյութը, մշկընկույզի քերուկ և մուգ շաքար ավելացնել, խառնել: Հնդկական ընկույզը ընդհանուր մասսային ավելացնելուց առաջ հնարավորինս մանրատել: Ալյուր ավելացնել այնքան, որ ստացվի ոչ այնքան թանձր զանգված:
Մասսան տարածել հնարավորինց մեծ ուղղանկյունաձև տարրայի մեջ, թխել: Սառելուց հետո համապատասխան չափի ափսեի միջոցով թխուկից երեք շերտ ստանալ, որոնք պիտի միավորել կրեմով:
Կրեմը ստանալ հատուկ սերուցքային պանրի և 33 %-ոց սերուցքի քառնուրդից: Այս եղանակով ստացվում է բավականին կայուն ու պինդ կրեմ: