Ռիթմիկ պրեմիերա․ Սիրուշոն և Ջոն Դոլմայանը ներկայացրել են իրենց միասնական աշխատանքի արդյունքը՝ «Hung Up» խորագրով:
Երգի մասին Սիրուշոն գրառում է արել իր ինստագրամյան էջում. «Այսօր լույս տեսավ աշխարհի լավագույն թմբկահարներից մեկի՝ Ջոն Դոլմայանի նոր ձայնասկավառակը, որի վրա նա աշխատում էր բավականին երկար ժամանակ: Ուրախ եմ, որ այս սպասված ձայնասկավառակի մեջ հրավիրված էի երգելու նաև ես: Մեր համատեղ աշխատանքի արդյունքն արդեն կարող եք լսել»:
Կատարման առաջամասում թունդ ռոքային միջամտություն կա, բայց երկրորդ մասում Սիրուշոն իր քաղցր ձայնային միջամտությամբ ձայնի լսելիությունը հանդարտացրեց: Երգում զգացմունքների տեղատարափ է: Շատ հետաքրքիր կատարում է՝ սաստկաձայն և միևնույն ժամանակ խլացնող:
Սիրուշոյի յութուբյան ալիքում հրապարակված «Hung Up» կատարման մեկնաբանություններում երկրպագուներից մեկը գրել է․ «Սիրուշոն շատ է սիրում ստեղծել նորն ու նորով զարմացնել միշտ իր երկրպագուներին, նա ստանդարտ ներկայանալ չի սիրում, այդ պատճառով էլ հաճելի է լինել հենց իր երկրպագուն և անհամբեր սպասել նորամուծության»: