Երկրպագուների կողմից մեծ ճանաչում և հռչակ վայելող երգչուհի Սրբուկը պատրաստվում է մոտ օրերս կայանալիք մարտի վեցյան բարեգործական մենահամերգին, որը կկայանա Բուլղարիայում: Չնայած այն բանի, որ պատրաստվում է մենահամերգին, մեկ է նա հասցրել է անգամ նոր ֆոտոշարք իրականացնել:
Սրբուկը «Մարմնի լեզուն» խորագրով իր նոր ֆոտոշարքը հրապարակել է ինստագրամյան իր էջում: Երգչուհին ներկայացել է նուրբ ընդգծված դիմահարդարմամբ, հասարակ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ վարսահարդարմամբ:
Երգչուհին նախընտրել է ներկայանալ մարմնագույն դասական տաբատով և նույներանգ տոպով։ Լուսանկարներն շատ բնական և հասարակ են ստացվել՝ ընդգծելով իր բնական տեսքն ու ոճը:
Երգչուհին անձնական էջում կիսվել է նաև ամսի քսանյոթին Kami.club-ում կայանալիք համերգի մասին շատ անկեղծ և սիրառատ տեսանյութով, որում ողջունելով աշխարհի ամենասիրուն ու լուսավոր հանդիսատեսին ասում է. «Փետրվարի 27-ին Kami.club-ում ես իմ band-ի հետ միասին համերգ եմ ունենալու, իսկ ես սպասելու եմ բոլորիդ»։ Եվ վերջում ավելացրել. «Պիտի գաք…»։