ՀՀ վարչապետի հրաշք դստրիկը՝ Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Պատճառն աղջնակի հասցեին տարածած զրպարտեցնող խոսքերն են եղել, իբրև թե հայրիկը՝ Նիկոլ Փաշինյանը, Շուշանիկի համար ամեն ամիս երեք հազար դոլարի սև խավիար է գնում։ Սամսոնյանը, այնուամենայնիվ, չի ընդունում մեղքը՝ հայտնելով՝ տեղեկությունը 100 տոկոսանոց ճիշտ է և զրպարտություն չի պարունակում։
Այդ հարցերի համար նախատեսված «Դատալեքս»-ում նշված է՝ Շուշանի հայցը մուտքագրվել է փետրվարի 26ին՝ մակագրվելով դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Գեղեցկուհի Շուշանը պահանջում է հրապարակավ հերքել իր հասցեին զրպարտիչ տեղեկությունները և վճարել փոխհատուցում՝ բարոյան վնասի համար։ Շուշանի փաստաբանը Գևորգ Գյոզալյանն է, որի խոսքով վստահորդի անչափահաս լինելը խնդիր չէ դատական համակարգում։
Օրենսդրությանը համապատասխան՝ փոքրիկների իրավունքները նույնկերպ են ենթակա պաշտպանության, ինչպես և չափահասներինը, որոշ դեպքերում՝ փոքրերին արտոնություններ են տրվում որոշակի հարցերում։