Հայ գործարարի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել

Ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունը՝ «Moderna Therapeutics»-ը, որի հիմնադիրը և ինժեներ-տեխնոլոգը հայկական ծագմամբ Նուբար Աֆեյանն է, կորոնավիրուս COVID-19-ի դեմ mRNA-1273 պատվաստանյութն են ստեղծել։ Աֆեյանը ծնվել է 1962 թվականին՝ Լիբանանում՝ հայկական ընտանիքում։ 13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական համալսարան, որտեղ 1987 թվականին ստացել է բիոտեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Աֆեյանը բիոտեխնիկայի ոլորտի տասնյակ գիտական հրապարակումների և ավելի քան 100 արտոնագրերի հեղինակ է։ Հայկական ծագմամբ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ «Ավրորայի» հիմնադիրն է։

ԶԼՄ-ները հայտնում են՝ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Ալերգիկ ռեակցիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման ազգային ինստիտուտ (NIAID)՝ մարդկանց վրա հետագա փորձարկումների համար, որոնք կսկսվեն ապրիլին։

Պատվաստանյութն ստեղծվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ չին հետազոտողների կողմից վիրուսի սեքվենավորումից 42 օր հետո։

Պատվաստանյութի հետազոտություններն սկսվել են նաև ԱՄՆ-ի Նեբրասկիի համալսարանում՝ կամավորների վրա։ Առաջին մարդը, որը համաձայնվել է իր վրա փորձարկումներ անցկացնել, ԱՄՆ-ի քաղաքացի է, որին էվակուացրել էին «Diamond Princess» զբոսանավից։

Եթե կլինիկական հետազոտությունները դրական արդյունք տան, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վաճառքում կհայտնվի մի քանի ամսվա ընթացքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: