Հայուհու անչափ հուզիչ նամակը՝ սահմանին կանգնած հայ զինվորներին․ առանց արցունքների անհնար է կարդալ

Հայուհին հուզիչ տողեր է հղել սահմանին կանգնած հայ զինվորներին: Արտասուքն անխուսափելի է այն ընթերցելիս։
«Բարև տղերք ջան, գրում է ձեզ սրտացավ մի հայուհի։ Հավատում եմ շուտով գալու եք․․․ Ամեն օր հարազատներին եք հանգստացրել հեռախոսազրույցներով, ազգին էլ հանգստացնեք ձեր վերադարձով:

Գալու եք սովորեցնելու մարդկանց գնահատել իրենց շրջապատող հարազատներին․ ձեզնից լավ ոչ ոք չգիտի՝ ինչ է նշանակում 731օր լինել «մենակ»՝ մտքերի հետ: Բացատրելու եք՝ որքան բարդ է եղել 731օր անընդմեջ հավատ ներարկել ամեն խոսակցին, այն դեպքում երբ ինքներդ եք ունեցել դրա կարիքը: Սովորեցնելու եք բարություն ու հոգատարություն:

Նկարագրելու եք ծնողների թանկությունն ու կարևորությունը մեր կյանքում՝ երբեք չբացահայտելով՝ ինչպես եք ստիպված եղել ամեն գիշեր վերմակի մեջ խեղդել կարոտից առաջացած արցունքները՝ կարոտախեղդ արցունքները:

Մենք խոնարհվելու ենք ձեր առաջ և շնորհակալություն հայտնելու մեր ապրած ամեն րոպեի համար՝ ձեր սառած մատների, անքուն գիշերների և զգոն հերթապահությունների շնորհիվ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!